Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սմբուկի ջուրը` արդյունավետ հավելում սննդակարգին. 168.am

Սմբուկի ջուրը` արդյունավետ հավելում սննդակարգին. 168.am

Մեր օրերում շատերն են հետևում մարմնի քաշին և արյան մեջ խոլեսթերինի մակարդակին։ Steptohealth.ru կայքը գրում է, որ սմբուկի ջուրն այն միջոցներից մեկն է, որը կարող է օգնել այս խնդիրների դեմ պայքարում։ Այն հարուստ է բջջանյութով և հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմին ստիպում են ավելի շատ էներգիա ծախսել և դուրս հանել վնասակար լիպիդները։ Սմբուկով ջրի պարբերական օգտագործումը կարող է արդյունավետ հավելում դառնալ սննդակարգին, հատկապես՝ եթե ավելորդ քաշի դեմ պայքարը դժվար է։

Սմբուկով ջրի առավելություններն առողջության համար

 

Սմբուկի գլխավոր հատկություններից մեկն այն է, որ բավականին քանակով սննդարար նյութեր է պարունակում, միևնույն ժամանակ՝ շատ քիչ կալորիաներ։ Այն մեծ քանակով ջուր է պարունակում, ինչի արդյունքում միզամուղ ազդեցություն ունի, օգնում է ազատվել օրգանիզմում հեղուկի կուտակման խնդրից և բորբոքային գործընթացներից։ Սմբուկը վիտամին E է պարունակում, ինչի արդյունքում լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Բացի այդ՝ սմբուկը հարուստ է կալիումով և նատրիումով, որոնք կարգավորում են նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։

Սմբուկի պարբերական օգտագործումը նպաստում է օրգանիզմի թունազերծմանը, քանի որ լավացնում է նյութափոխանակությունը և հնարավորություն տալիս կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Սննդային մանրաթելերը լավացնում են աղիների աշխատանքը՝ կանխարգելելով այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են փորկապությունը, մեծ քանակով գազերի արտադրությունը։ Սմբուկը հագեցնող է, նպաստում է ճարպերի յուրացմանը։ Սմբուկն օգտագործվում է նաև սակավարյունության և իմունային խնդիրների դեպքում, քանի որ մեծ քանակով մագնեզիում և երկաթ է պարունակում։

Ինչպես պատրաստել

 

Սմբուկով ջուրը ո՛չ միայն կամրացնի առողջությունը և թույլ կտա ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև օրգանիզմին կապահովի էներգիայի անհրաժեշտ քանակով։ Առավելություններից է նաև այն, որ հեշտ է պատրաստվում։

Բաղադրիչներ.

  • 1 միջին սմբուկ,
  • 1 կիտրոնի հյութ,
  • 1 լիտր ջուր։


Պատրաստման եղանակը. հարկավոր է լավ լվանալ սմբուկը. այդ նպատակով կարող եք խնձորի քացախ օգտագործել կամ կերակրի սոդա։ Քառակուսի կտրատեք սմբուկը, լցրեք ապակե տարայի մեջ և ջուր ավելացրեք։ Քամեք կիտրոնի հյութը և ավելացրեք ջրին ու սմբուկին։ Տարան դրեք սառնարանը, թողեք ամբողջ գիշեր։


Օգտագործման եղանակը. որպես թունազերծման միջոց օգտագործելու դեպքում հարկավոր է ամսվա ընթացքում 1 շաբաթ շարունակ սմբուկով ջուր խմել։ Եթե ուժեղ քաղց եք զգում, կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ